Հայաստանը մեկ օրում 2 չեմպիոն ունեցավ

Հայաստանը մեկ օրում 2 չեմպիոն ունեցավ

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Տաշքենդում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Գրում է Tert.am-ը:

Տղաների 96 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը երկամարտի 355 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալը:

81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը 98 կգ արդյունքով պոկումում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, 125 կգ արդյունքով հրումում`առաջին տեղը և երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ 2021 թ.-ի Երիտասարդների Աշխարհի Առաջնության հաղթող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում