Աղբյուր. Ռոման Մխիթարյանին 2 տարվա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով
30/05/2021 19:47
Նմանատիպ
Իտալական «Ռոման» ցանկանում է թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանին ու նրան 2 տարվա պայմանագիր է առաջարկել՝ մինչև 2023 թվականը: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերի իր միկրոբլոգում:
Լրագրողը նշում է, որ նոր պայմանագրով Մխիթարյանը տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձ կստանա՝ գումարած բոնուսները:
Հայ ֆուտբոլիստը 48 ժամվա ընթացում պետք է իր որոշման մասին հայտնի «Ռոմային»:
Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է հունիսի վերջին։
Աղբյուր ArmSport.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում