Արա Այվազյանը հրաժեշտի սենսացիոն ելույթ է ունեցել ԱԳՆ-ում. Hraparak
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է.
«Քիչ առաջ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ աշխատակազմին։ Նա իր հրաժեշտի ելույթում ասել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւ դիվանագիտական ծառայությունը անկախության ծնունդ է եւ 30 տարի աննահանջ պայքարել է հանուն մեր երկրի ինքնիշխանության ամրապնդման։ Նա ասել է․ ցավոք, ոմանք դիվանագետի քաղաքական զուսպ կեցվածքը մեկնաբանում են որպես հարմարվողականություն, բայց ես վստահ եմ, որ ձեր շարքերում կան Հայաստանի անկախությանը եւ ինքնիշխանությանը նվիրված շատ դիվանագտներ եւ դուք կգտնեք ձեւը՝ ձեր կարծիքն արտահայտելու այն իրավիճակի շուրջ, որը կարող է վտանգել պետության ինքնիշխանությունը։
Ակնհայտ է, որ ԱԳ հեռացող նախարարն ակնարկում է, որ ինքը կանգնած է եղել ինչ որ գործողություն, ինչ որ քայլ կատարելու երկընտրանքի առաջ, որը կասկածի տակ էր դնելու մեր՝ որպես պետություն ինքնիշխանությունը եւ դա է եղել իր հրաժարականի պատճառը։ Արա Այվազյանը, փաստորեն, դիվանագետի լեզվով կոչնակ է հնչեցնում ու առաջարկում արտաքին գերատեսչության աշխատակիցներին՝ հետեւել իրեն, արտահայտել իրենց կարծիքը, ընդվզել վարչապետի կատարած քայլերի դեմ, կանգնեցնել այս պրոցեսը»
Հետևեք մեզ նաև Telegram-ում