Մուբարաքը կարող Է ազատ արձակվել արդեն այս շաբաթ
Նմանատիպ
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբանը հայտարարել Է, որ իր պաշտպանյալը կարող Է ազատ արձակվել արդեն այս շաբաթ նրա վրայից կոռուպցիայի գործով մեղադրանքը հանելուց հետո, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Եգիպտոսում Մուբարաքին մեղադրանքներ են առաջադրված մի քանի գործով:
Խոսքն այսպես կոչված «պալատական գործի» մասին Է, որի շրջանակներում մեղադրող կողմը փորձում Էր ապացուցել, որ Մուբարաքն ու իր որդիները յուրացրել են ավելի քան մեկ միլիարդ ֆունտ (150 մլն դոլար), որըը երկրի բյուջեից տրամադրվել Էր պետության ղեկավարի նստավայրերը նորոգելու եւ սպասարկելու համար:
Մուբարաքը բանտում Է գտնվում արդեն երկու տարուց ավելի: 2012 թվականի հունիսի 2-ին դատարանը նրան ցմահ բանտարկության Էր դատապարտել 2011 թվականի հունվարյան ժողովրդական հեղափոխության ժամանակ ցուցարարների սպանությանը մեղսակից լնելու համար, սակայն այնուհետեւ դատավճիռը չեղյալ Էր հայտարարվել բարձր ատյանի դատարանի կողմից: 2013 թվականի մայիսին Եգիպտոսի դատարանը որոշում Էր ընդունել Մուբարաքին կալանքից ազատել խաղաղ ցուցարարների զոհվելու գործով, սակայն թույլ չԷր տվել ազատ արձակել նրա դեմ հարուցված մյուս գործերի կապակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում