Գերմանական աղբյուր. Ալ-Քաիդան հարձակումներ է նախապատրաստում եվրոպական գնացքների վրա
19/08/2013 16:50
Նմանատիպ
Ալ-Քաիդան պլանավորում է հարձակում գործել եվրոպական արագընթաց գնացքների վրա: Ինչպես գրում է Jerusalem Post-ը, այս մասին հայտարարել է գերմանական Bild թերթը’ հղում անելով հետախուզական աղբյուրներին:
Ըստ աղբյուրի, զինված խումբը հավանաբար թիրախ է ընտրել գնացքներն ու թունելները’ մտադրության ունենալով սաբոտաժի ենթարկել երկաթուղային ճանապարհներն ու էլէկտրական լարերը:
Գերմանական թերթը նշում է, որ տեղեկատվությունը գալիս է վստահելի հետախուզական աղբյուրից. ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լսել է Ալ-Քաիդայի բարձրաստիճան անդամների հեռախոսազրույցները:
Արդյունքում իշխանությունները հատուկ հսկողություն են սահմանել կանգառներում եւ գլխավոր երթուղիներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում