«Ալո՛, փոխանցե՛ք նախարարին…». պահանջում են Առողջապահության նախարարի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
Ֆեյբուք սոցիալական ցանցում քաղաքացիների կողմից տարածվում են ձայնագրություններ, որտեղ վերջիններս հեռախոսազանգով պահանջում են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը։
Քաղաքացիները զանգահարում են ՀՀ Առողջապահության նախարարության թեժ գիծ 8003 հեռախոսահամարով և իրենց զայրույթն արտահայտում Առողջապահության նախարարի՝ ժամեր առաջ տարածած հայտարարության առնչությամբ։
«Փոխանցեք նախարարին, որ եթե ինքը ժողովրդի ձեռն ընկավ, իրենից ամենամեծ կտոր ականջը կմնա»-, նշում է քաղաքացիներից մեկը և պահանջում բոլոր պատասխանատուների և առաջին հերթին նախարարի հրաժարականը։
Քաղաքացիները իրենց վրդովմունքն են հայտնում երեկ համացանցում տարածված նկարների առնչությամբ, որտեղ պատկերված էր 2020 թ.․ պատերազմի զոհերի աճյունները և մասունքները պահվող վայրը։
Տեսանյութը՝ Yerkir Daily.
Հետևեք մեզ նաև Telegram-ում