Ադրբեջանը Աղդամի շրջանում 2 նոր զորամաս է բացել (տեսանյութ, լուսանկարներ)
02/06/2021 20:29

Նմանատիպ
Ադրբեջանը Արցախի օկուպացված Աղդամի (Ակնա) շրջանում 2 նոր զորամաս է բացել: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:
«Ծառայողական և մարտական գործողություններ կազմակերպելու և անձնակազմին պատշաճ կենցաղային պայմաններ ապահովելու համար Աղդամի շրջանի տարածքում գործարկվել են մոդուլային տիպի ևս երկու զինված ստորաբաժանումներ` հագեցած ժամանակակից և տարբեր նշանակության սարքավորումներով»,-ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում