Սինայի թերակղզում գնդակահարել են Եգիպտոսի ոստիկանության գեներալին
Նմանատիպ
Անհայտ մեկը օգոստոսի 19-ին Սինայի թերակղզում գնդակահարել Է Եգիպտոսի ոստիկանության գեներալ Ահմեդ Գալյալին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ՄԵՆԱ գործակալությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել Է Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Էլ Արիշե քաղաքում, ուր Գալյալը ժամանել Էր անվտանգության ոլորտի իրադրությունը գնահատելու համար: Այն պահին, երբ գեներալը նստում Էր զրահապատ ավտոմեքենան, նրա վրա կրակ են բացել: Սպան ծանր վերքեր Է ստացել եւ տեղում մահացել:
Ավելի վաղ Եգիպտոսի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հաղորդել Էին, որ իսլամիստ զինյալներն օգոստոսի 19-ին Սինայի թերակղզում նռնականետներով գնդակոծման են ենթարկել երկու միկրոավտոբուս՝ եգիպտացի ոստիկաններով, ինչի հետեւանքով իրավակարգի առնվազն 24 պահապան զոհվել Է եւ երկուսը՝ վիրավորվել: Նրանք բոլորն ուղեւորվում Էին Գազայի հահվածի սահմանակից Ռաֆահի վերահսկիչ անցակետ:
Վերջերս Եգիպտոսի բանակն սկսել Է «Փոթորիկ անապատում» կոդային անվանմամբ գործողությունը, որը նպատակամղված Է Սինայի կենտրոնի եւ հյուսիսի լեռնային շրջաններում ահաբեկիչների պատվարների վերացմանը: Հարվածային խմբավորումը բաղկացած Է 2-րդ եւ 3-րդ դաշտային բանակների ստորաբաժանումներից, որոնց օժանդակության են ցույց տալիս Եգիպտոսի ինչպես ռազմաօդային, այնպես Էլ ռազմածովային ուժերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում