«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածուն չի բավարարում Սահմանադրական պահանջը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածուն  չի բավարարում Սահմանադրական պահանջը

«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է փաստարկված տեղեկատվություն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի և չի բավարարում «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու» Սահմանադրական պահանջը։

Այդ կապակցությամբ Կոմիտեի անունից փաստաբանական հարցում է ուղարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով ներկայացնել Տ.Դավուդյանի՝ ԻԻՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին փաստաթղթի պատճենը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում