Ադրբեջանը կրկին ընկել է Իսրայելի «սեւ ցուցակի» մեջ
Նմանատիպ
Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը կրկին Ադրբեջանին մտցրել է արտասահմանում ահաբեկչությունների հավականության լույսի ներքո Իսրայելի քաղաքացիների համար վտանգավոր երկրների ցուցակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Jerusalem Post թերթը, շտաբը հայտարարել է, որ խոսքը «շարունակվող պոտենցիալ վտանգավորության» մասին է, եւ իսրայլեցիներին խորհուրդ է տրվում առանց հատուկ անհրաժեշտության Ադրբեջան չայցելել:
Դրա համար հնարավոր թիրախներ են համարվում իսրայելցի բիզնեսմենները եւ պետական մարմինների նախկին աշխատակիցները: Նշվում է, որ տարբեր ահաբեկչական խմբավորումներ կարող են փորձել գրոհել իսրայելյան եւ հրեական օբյեկտները աշնանային Ռոշ ա-Շանա եւ Սուկկոտ տոների եւ Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտի տարելիցին:
2011 թ-ի հուլիս 19-ին իսրայելյան ահաբեկչության դեմ պայքարի Շտաբը համերկացիներին զգուշացրել էր զերծ մնալ Ադրբեջան, Թուրքիա եւ Վրաստան այցերից: Ավելի ուշ ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի ՊՆ) գլխավոր շտաբը հրաման էր հրապարակել, որով արգելում էր իր սպաներին եւ ենթասպաներին այցելել 36 երկրներ, այդ թվում’ Ադրբեջան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում