Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել Խարկովում
06/06/2021 10:17
Նմանատիպ
Ուկրաինայի Խարկով քաղաքում տեղի ունեցած Հովհաննես Սահակյանի անվան հուշամրցաշարում Հայաստանի ազատ ոճային ըմբիշները նվաճել են 7 մեդալ, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:
Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:
Արծաթե մեդալ են նվաճել Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ): Բրոնզե մեդալակիր են դարձել Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մուշեղ Մկրտչյանը (74 կգ) և Կնյազ Իբոյանը (79 կգ):
Հայաստանի թիմը մրցաշարին մասնակցել է 9 ըմբիշով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում