Եգիպտոսի ժամանակավոր կառավարության ղեկավարը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն չի արել
Նմանատիպ
Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ՄԱԿ-ում փաստաթուղթ ստորագրելու մասին տարածված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ում Եգիպտոսի մշտական ներկայացուցչությունից, այն Twitter-ի հաշիվը, որից տարածվել էր տեղեկատվությունը չի պատկանում Եգիպտոսի ժամանակավոր կառավարության ղեկավար Ադլի Մանսուրին: «Ժամանակ ավոր նախագահ Ադլի Մանսուրն ընդհանրապես չունի Twitter-ի հաշիվ»,- նշեցին մշտական ներկայացուցչությունում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Twitter-ում Ադլի Մանսուրին վերագրվող հաշվից կատարվել էր գրառում հետևյալ բովանդակությամբ. «ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչները միջազգային փաստաթուղթ կստորագրեն, որով ճանաչվելու է թուրքական բանակի կողմից իրանականացված եւ մեկ միլիոն մարդու մահվան պատճառ դարձած Հայոց ցեղասպանության իրողությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում