Ընտրություններից հետո ամենադաժն վենդետաներն են լինելու. Փաշինյան

Ընտրություններից հետո ամենադաժն վենդետաներն են լինելու. Փաշինյան

Հիմա, ինչ պիտի ասեմ, ասում եմ շատ վստահ։ Ընտրություններից հետո լինելու են վենդետաներ բոլոր այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի։ Այս մասին քիչ առաջ քարոզարշավի երկրորդ օրը՝ Արագածոտնի մարզում՝ իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ առաջին համար Փաշինյանը։

«Էն հիմնարկների, ինձ չի հետաքրքրում՝ մասնավոր կլինի, հանրային կլինի, էն հիմնարկների ղեկավարները, որոնք իրենց աշխատողներին հարկադրանքի են ենթարկում, ենթարկվելու են ամենադաժան քաղաքական վենդետաների»,- ասաց նա։

Երեկ  Փաշինյանը հայտարարել էր նաև, թե  գերիներն իրենց կներեն, եթե 1-2 ամիս ուշացումով ազատ արձակվեն, բայց չեն ների, եթե դա տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության հաշվին:

Անդրադառալով սրան, Փաշինյանն ասաց․ «Եթե մեր բոլոր գերիները վերադարձած լինեին, օրինակ, 1-2 ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին Բոլոր նրանք, որոնք վերադարձել են ապրիլին, բոլորը վերադարձել են առնվազն 1-2 ամիս ուշացումով: Ես միշտ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ երբեք ձեզ չեմ խաբի: Միայն մի դեպք է եղել, երբ ես գերի ընկած քաղաքացու ասել եմ՝ ձեր հարազատը վաղը էստեղ է լինելու, քանի որ բոլոր պայմանավորվածությունները, հավաստիացումները եղել են, բայց դա չի ստացվել: Դա ինձ համար դաս է եղել, որ ես երբեք ժամկետ չասեմ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում