Եգիպտոսում զինվորականները սխալմամբ գնդակահարել են «Ալ Ահրամ» թերթի լրագրողին
20/08/2013 10:50
Նմանատիպ
Եգիպտոսի անվտանգության ուժերի աշխաըակիցները երկրի հյուսիսում գտնվող Դամանհուր քաղաքի հսկիչ անցակետում գնդակահարել են տեղական «Ալ Ահրամ» թերթի լրագրողին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի լույս 20-ի գիշերը, հաղորդել է Reuters գործակալությունը:
Զինվորականները կրակ են բացել Բուհեյրայի նահանգում «Ալ Ահրամ»-ի ներկայացուցչության ղեկավար Թամիր Աբդելռաուֆի ավտոմեքենայի վրա, որտեղ գտնվում էր նաեւ մեկ այլ հրատարակության լրագրող: Ավտոմեքենան գնդակոծվել էր այն բանից հետո, երբ կտրուկ շրջադարձ Էր կատարել հսկիչ անցակետի մոտ: Միջադեպի հետեւանքով Աբդելռաուֆն սպանվել է, իսկ նրա ուղեւորը վերքեր է ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում