Իվանիշվիլիի ընտանիքին պատկանող հեռուստաալիքը կփակվի
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կնոջը պատկանող «9-րդ ալիք» հեռուստաալիքը կփակվի: Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքն այլեւս չի ցանկանոմ, որ այդ հեռուստաալիքը շարունակի գործել: Նա նշել է, որ ցանկանում է, որպեսզի առաջիկա ընտրություններն «ավելի կոռեկտ անցնեն»: Իվանիշվիլին նաեւ ընդգծել է, որ ինքը չի միջա? ?տել հեռուստաալիքի վարած քաղաքականությանը: Դրա հետ միասին նա գտնում է, որ իր ընտանիքը չպետք է հեռուստաալիք ունենա: Թեեւ Իվանիշվիլին առաջարկել է «9-րդ ալիք»-ը վաճառել իրական արժեքից ցածր գնով, սակայն, գնորդ չի եղել:
Իվանիշվիլին հայտարարել է, որ եթե հեռուստաալիքի լրագրողները մինչեւ սեպտեմբերի 1-ը մնան իրենց տեղերում, ապա գնորդը կարող է հեռուստաալիքն իր բոլոր տեխնիկական սարքավորումներով եւ շենքի հետ միասին գնել արժեքից երեք անգամ ցածր գնով: Հակառակ դեպքում’ սեպտեմբերի 1-ից հեռուստաալիքն ու «Ինֆո 9» լրատվական գործակալությունը կփակվեն:
Իվանիշվիլին հեռուստաալիքի բոլոր աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել անցյալ հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններոմ «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակի համար օգնություն ցուցաբերելու կապակցությամբ: Վրաստանի վարչապետը նշել է, որ ինքը հեռուստաալիքի բոլոր աշխատակիցներին 2 ամսվա աշխատավարձ է փոխանցելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում