ԱՄՆ-ը կշարունակի ուսումնասիրել Ադրբեջանին տրվող օգնության հնարավոր կասեցման հարցը
Կարդացեք նաև
Միացյալ Նահանգները շարունակում է ուսումնասիրել Ադրբեջանին տարատեսակ օգնություն, այդ թվում և ռազմական աջակցություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում լարվածությունը, որն առկա է մինչ հիմա:
Այս մասին Սենատում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Հանձնաժողովի ղեկավար, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցով հանձնախմբի անդամ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ ղեկավարության՝ Ադրբեջանի կառավարությանը տրվող օգնության, այդ թվում և ռազմական օգնություն տրամադրելու որոշմամբ, որն արվում է բացառության կարգով:
Նման որոշման մասին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին մայիսին:
«Մենք շարունակելու ենք ուսումնասիրել հարցը: Ակտիվորեն աշխատում ենք: Հատկապես գերիների վերադարձի, բանակցությունների շուրջ` նպատակ ունենալով կարգավորելու հակամարտությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում