ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը Հաագայում կքննարկեն Սիրիայի իրադրությունը
Նմանատիպ
Հաջորդ շաբաթ Հաագայում կկայանա ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի հանդիպումը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Կողմերը կքննարկեն Սիրիայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Հանդիպման ընացքում կարծարծվի Ժնեւ-2 խորհրդաժողովի կազմակերպման հարցը:
«Պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, Սիրիայում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդը եւ պետքարտուղարի օգնականի պարտականությունները կատարող Էլիզաբեթ Ջոնսը հաջորդ շաբաթ հանդիպում կունենան ռուսական կողմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու սիրիական հիմնախնդրի կարգավորմանն ուղղված հետագա ջանքերը»,- ասել Է Պսակին: Դրա հետ մեկտեղ նա չի հայտնել, թե ՌԴ-ի հատկապես որ ներկայացուցիչների հետ են հանդիպելու ամերիկացի դիվանագետները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում