Իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին, այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը. Ռոբերտ Քոչարյան
Նմանատիպ
Այն քաղաքական ուժը, որն ուղղակի պատասխանատու է այս ստեղծված իրավիճակի համար՝ դեռ հույս ունի, որ ինքը կարող է ստանալ ժողովրդի քվեն, սա նշանակում է, որ յուրաքանչյուր իշխանություն կարող է գալ, ամեն ինչ ավիրել և հույս ունենալ, որ շարունակելու է մնալ իր աթոռներին:
Այս մասին այսօր Չարենցավանում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մեր, անձամբ իմ այս պայքարի մեջ մտնելու պատճառն այն է, որ այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը: Իմ կենսագրությունն ուղղակի անբաժան է Արցախյան ազատամարտից, իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին ու նրանք քանդեցին, բաժանեցին, այրեցին»,-ասաց նախագահը:
Քոչարյանը նշեց, որ այս ամենի պատասխանատուներն ու մեղավորները հայտնի են: «Մենք տեսնում ենք, թե ինչ ճնշումներ ու վարչական ռեսուրս են կիրառում, գիտե՞ք, առաջ էլ էր վարչական ռեսուրս կիրառվում, բայց սրանք ոնց որ ուրիշ եռանդով են անում՝ չտեսի պես: Սվիններով կարելի է իշխանություն պահել, բայց սվինների վրա նստելը հարմար չէ, դու ուղղակի այն քաղաքական ուժը չես, որ կարող է երազել վերարտադրվելու մասին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում