Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը նոյեմբերին կտեղադրվի Վագանկովյան գերեզմանատանը
Նմանատիպ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանն այս տարվա նոյեմբերին կտեղադրվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված է արտիստը։ ՏԱՍՍ-ին այս մասին ասել է հուշարձանի հեղինակ Միքայել Սողոյանը։
«Մենք Վագանկովյան գերեզմանատանը կստեղծենք արժանի հուշարձան, հետագայում նախաձեռնությամբ հանդես կգանք հուշատախտակի տեղադրմանը այն տան պատին, որտեղ ապրում էր ականավոր արտիստը: Ես և իմ ընտանիքը Արմեն Բորիսովիչի հետ ընկերներ էինք: Հայեցակարգն ամբողջությամբ մշակվել է, պատվիատուի աջակցությունը ստացել ենք։ Հուշարձանը կտեղադրվի մահվան տարելիցի օրը՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին»,- ասել է հուշարձանի հեղինակը։
Քանդակագործը նշել է, որ նախագծի վրա աշխատել է իր եղբոր ՝ ՌԴ վաստակավոր արտիստ Վահե Սողոյանի հետ միասին, և այժմ հեղինակները սկսում են հաջորդ փուլը:
«Մենք սահմանափակված ենք տարածքի փոքր լինելու պատճառով, ինչի հետ կապված կոմպոզիցիան լակոնիկ է, կենտրոնացած է միայն արտիստի կերպարի վրա: Արմեն Բորիսովիչի կերպարը կլինի՝ ամբողջական հասակ, արտահայտիչ և մոնումենտալ»,- նկարագրել է քանդակագործը:
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թ. նոյեմբերի 14–ին 85 տարեկանում։
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում