Փոթին հայտնվել Է ջրի տակ անցնելու սպառնալիքի ներքո

Վրաստանի ամենախոշոր նավահանգիստը՝ Փոթին, հայտնվել Է ջրի տակ անցնելու սպառնալիքի ներքո: Ինչպես հաղորդել Է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը, քաղաքի մերձակա հիդրոհանգույցը, որը կառուցվել Է Ռիոնի գետի վրա, շարքից դուրս Է եկել:

Այդ հիդրոհանգույցը քաղաքը պաշտպանում Էր հեղեղումներից ու նաեւ կամրջի գործառույթ Էր կատարում:

Մասնագետներն օրերս ուսումնասիրել են հիդրոհանգույցի վիճակը եւ տագնապալի եզրակացություն արել: Եթե իշխանություններն շտապ կարգով նորմալ վիճակի չբերեն այդ օբյեկտը, ապա Փոթիի մեծ մասին, ներառյալ նավահանգիստը, լիակատար խորտակում Է սպառնում, որը կհայտնվի ծովի հատակում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում