Սիրիայի կառավարական զորքերը նոր հաջողություններ ունեն
20/08/2013 12:31
Նմանատիպ
Սիրիայի կառավարական զորքերն ապստամբներին դուրս են մղել Լաթաքիայից՝ երկրի նախագահ Բաշար Ասադի հայրենի նահանգից, հաղորդում է BBC-ին:Սիրիայի SANA գործակալությունը տեղեկացրել է, որ բանակը մի քանի օր տեւած մարտերից ու օդային ռմբակոծումներից հետո վերադարձրել է հսկողությունը Նաբի Աշիա լեռնաշղթայի նկատմամբ:
Ապստամբները Լաթաքիայի դիրքերում ամրապնդվել էին երկու շաբաթ առաջ՝ գրավելով մի քանի գյուղ: Սակայն կառավարական զորքերը համալրում ստանալուց հետո հակահարձակման են անցել:
«Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի» տեղեկատվության համաձայն՝ երկու գյուղերում մարտերը դեռեւս շարունակվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում