ԱՄՆ-ումգերձայնային ռազմավարական ռմբակոծիչ է կործանվել

ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգում օգոստոսի 19-ին փորձնական թռիչքների ընթացքում Boeing B-1B Lancer գերձայնային ռազմավարական ռմբակոծիչ է կործանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Military Times հրատարակության կայքը՝ հղում անելով հրամանատարության ներկայացուցիչներին: Նրանց տվյալներով՝ ինքնաթիռն աղետի է ենթարկվել Բրոդուս քաղաքի շրջանում:

Ռմբակոծչի անձնակազմը, որը բաղկացած էր երկու օդաչուներից եւ ինքնաթիռի սպառազինության համակարգի երկու օպերատորներից, հասցրել է ինքնանետվել: Չորս սպաներից մի քանիսն աննշան վնասվածքներ են ստացել: Ռմբակոծչի կործանման պատճառների մասին չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում