Խաչատրյանական օրեր Վիքիպեդիայում. կոմպոզիտորի տուն-թանգարանը նոր նախագիծ է սկսում

Խաչատրյանական օրեր Վիքիպեդիայում. կոմպոզիտորի տուն-թանգարանը նոր նախագիծ է սկսում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հունիսի 21-ից կիրականացնեն «#Խաչատրյանական օրեր Վիքիպեդիայում» ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բովանդակության ստեղծման և բարելավման նախագիծը նվիրված է Արամ Խաչատրյանին, նրա տուն-թանգարանին, ցուցանմուշներին և ստեղծագործություններին, այն ամենին, ինչը կապված է մեծ կոմպոզիտորի անվան հետ։

Համագործակցությունը երկարաժամկետ է և նպատակ ունի լրացնել Արամ Խաչատրյանին վերաբերող բացը հայերեն վիքինախագծերում, ավելացնել որակյալ, մասնագիտական բովանդակությունը և հետագայում այդ ամենը թարգմանել ու տեղադրել այլ լեզուներով վիքիպեդիաներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում