Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հունիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք երեկոյին կներկայանա դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որպես մենակատար հանդես կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանը:
Ծրագրում՝ Դվորժակ՝ Ջութակի կոնցերտ, Մարտուչի՝ Նոկտյուրն, Ստրավինսկի՝ «Հրեղեն հավք» սյուիտ (1945թ. խմբագրություն):
Անդրեյ Բորեյկոն 2019 թվականից Վարշավայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է: Նվագախումբը Բորեյկոյի ղեկավարությամբ ելույթներ է ունեցել Շոպենի փառատոնում, Եվրոպական փառատոնում, Բեթհովենի Զատկի փառատոնում, Ճապոնիայում և այլուր:
Գործունեության սկզբում Բորեյկոն եղել է Poznan Philharmonic-ի, Jenaer Philharmonie-ի, Hamburger Symphoniker-ի, Winnipeg Symphony-ի, Berner Sinfonieorchester-ի և Düsseldorf Symphoniker-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: 2012-2017-ին նա Բելգիայի Orchestre National-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր:
Որպես մոդեռն արվեստի որոնումների կողմնակից, Անդրեյ Բորեյկոն ստեղծագործության պատվերներ է տվել կոմպոզիտորներ Ֆազիլ Սեյին, Գիյա Կանչելիին և Դ. Ջ. Սպարրին՝ դառնալով նրանց ստեղծագործությունների առաջին կատարողը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում