Եգիպտոսի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը խորանում է
Նմանատիպ
գիպտոսի ժամանակավոր կառավարության եւ Թուրքիայի միջեւ լարավածությունը խորանում է: Այն այժմ տարածվել է նաեւ թուրքական սերիալների վրա. թուրքական սերիալները Եգիպտոսում այլեւս չեն ցուցադրվելու:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով El Arabia հեռուստաալիքը, թուրքական սերիալները բոյկոտելու կոչով հանդես են եկել Եգիպտոսի կինեմատոգրաֆիստների արհմիությունը, մի խումբ բանաստեղծներ, կինոգործիչներ, լրագրողներ եւ գիտնականներ, ինչպես նաեւ Եգիպտոսի ստեղծագործական ճակատ կազմակերպությունը: Հավանության արժանացնելով այդ կոչը, թուրքական սերիալների ցուցադրությունը ծարգրերից արդեն հանել են եգիպտական առաջատար El Hayat, El Nahar, El Kahire, Vel Nas հեռուստաաալիքների հետ բազմաթիվ այլ հեռուս տաալիքներ եւս: Ենթադրվում է, որ եգիպտական կողմը կբոյկոտի նաեւ թուրքական զբոսաշրջությունը:
Եգիպտոսի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լարվել են, երբ Թուրքիայի իսլամիստական հայացքներով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի’ զինվորականների կողմից պաշտոնանկությունն անվանել է «ռազմական հեղաշրջում» եւ կոչ արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել խնդրին: Եգիպտոսի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարությունը Էրդողանի այդ հայտարարությունը բնութագրել է որպես «երկրի ներքին գործերին միջամտություն», որից հետո Անկարան եւ Կահիրեն փոխադարձաբար հետ են կանչել իրենց դեսպաններ ին: Թուրքիան չեղյալ է համարել նաեւ Եգիպտոսի զինված ուժերի հետ համատեղ անցկացվելիք’ նախապես ծրագրված զորավարժանքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում