Մոտ ապագայում եվրոգոտում պարտային ճգնաժամը հաղթահարել չի հաջողվի. Անգելա Մերկել
20/08/2013 13:26
Նմանատիպ
Մոտ ապագայում եվրոգոտում պարտային ճգնաժամը հաղթահարել չի հաջողվի, սակայն «դրանում առաջընթաց Է դիտվում, եւ ներդրողները դա տեսնում են»: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է օգոստոսի 20-ին «Ռուր-նահրիհտեն» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Մեզ անհրաժեշտ Է համբերություն, եւ մենք պետք Է հետեւողականորեն առաջնորդվենք մեր հայեցակարգով, որը ենթադրում Է (պետությունների) ինքնուրույն պատասխանատվություն եւ համերաշխության դրսեւորում»,- ասել Է ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը:
Ինչպես նշել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Մերկելի կարծիքով «դրական ազդանշան Է այն, որ եվրոգոտում վերստին ոչ մեծ տնտեսական աճ Է դիտվում»: Կանցլերը հավելել Է, թե անհրաժեշտ Է ջանքեր գործադրել, որ զարգացման այդ միտումն ամրապնդվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում