Ես չեմ կարող ամուսնանալ PR-ի համար. Գիորգի Մարգվելաշվիլի
Նմանատիպ
«Վրացական երազանք» կառավարող կոալիցիայից Վրաստանի նախագահի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին նախքան ընտրություններն ամուսնանալու մտադրություն չունի: Այդ մասին «Կվիրիս պալիտրա» հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել Է Մարգելաշվիլին ինքը՝ մեկնաբանելով պատգամավոր Օմար Նիշնիանիձեի արած հայտարարությունը, ով ասել Էր, թե սվաններին դուր չի գալիս թեկնածուի ընտանեկան դրությունը:
«Ես չեմ կարող ամուսնանալ փիառի համար, դա կվիրավորի զգացմունքը: Ես ցանկանում են ընտանիք կազմել միայն սիրո հիմքի վրա, քանի որ ապրել եմ ուժեղ եւ կայուն ընտանիքում եւ ցանկանում եմ, որ իմ ընտանիքը նույնպես խարսխվի սիրո վրա, այլ ոչ թե փիառի», ասել Է նա:
Նիշնիանիձեն նշել Է, որ սվաններն, այդուհանդերձ, հավատարիմ են ավանդույթներին եւ նրանց դուր չի գալիս, որ 40-ն անցած թեկնածուն դեռ ընտանիք չի կազմել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում