Մեսսին ու ընկերները տոնեցին առաջին հաղթանակը
19/06/2021 11:06
Նմանատիպ
Ամերիկայի գավաթի խաղարկության շրջանակներում Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Ուրուգվայի հավաքականի: Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը:
Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Գվիդո Ռոդրիգեսը՝ մրցակցի դարպասը գրավելով հանդիպման 13-րդ րոպեին:
Արգենտինացիները խմբում առաջինն են: Երկրորդը Չիլին է, որը արգենտինացիների նման ունի 4 միավոր:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Մեսսին ու ընկերները 1:1 էին խաղացել Չիլիի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում