«Սպուտնիկ V»-ով պատվաստվելն անպտղությամբ չի սպառնում. պատվաստանյութի ստեղծող
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության Գամալեայի անվան ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ այն մարդիկ, որոնք պատվաստվել են ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով, չպետք է անհանգստանան հետագա անպտղությամբ, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, գրում է eadaily.com-ը:
Նա պարզաբանել է, որ պատվաստանյութի բաղադրիչները ստեղծվել են ադենովիրուս 26-ի և ադենովիրուս 5-ի հիման վրա, որոնք մարդկության պոպուլյացիայում հայտնվել են շատ վաղուց:
Գիտնականի խոսքով՝ մարդիկ իրենց կյանքում տասնյակ անգամներ վարակվել են այդ վիրուսներով «թոքաբորբի, տարբեր աստիճանի սուր շնչառական վարակների տեսքով»: Նա վստահ է, որ նման ախտանիշները չեն կարող հանգեցնել անպտղության և այլ վերարտադրողական պրոցեսների խաթարմանը:
«Պատվաստանյութը բացասական ազդեցություն չունի»,- ասել է ակադեմիկոսը:
Գործակալությունը նշում է, թե ինչու է գիտնականը ստիպված եղել խոսել այդ մասին: Նշվում է, որ դա կապված է ՌԴ առողջապահության նախարարության մտադրության հետ՝ հաջորդ շաբաթվանից թույլ տալ պատվաստվել նաև հղի կանանց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում