Ավանի 1/16 ընտրատեղամասի ցուցակում մահացած մարդու անուն հայտնաբերվեց

Ավանի 1/16 ընտրատեղամասի ցուցակում մահացած մարդու անուն հայտնաբերվեց

Երևանի Ավան վարչական շրջանի 1/16 ըտրատեղամասում, որը տեղակայված է թիվ 52 մանկապարտեզում, մահացած անձի անուն հայտնաբերվեց: Այդ պահին քվեարկություն իրականացնող թոռը հայտատատեց այդ մասին: Նա ասաց, որ պապիկը դեկտեմբերին է մահացել: Սակայն հանձնաժողովի նախագահ Մելանյա Ղազարյանը հայտարարեց, որ ոչինչ անելու լիազորություն չունեն. ոչարձանագրություն են կազմելու, ոչ էլ ԿԸՀ կենտրոնակայնին կդիմեն:

Այդ պահին ընտրատեղամաս մտավ նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ նման դեպքերը չեն արձանագրվելու: Ցուցակները հրապարակելուց հետո, եթե պարզվի, որ մահացած քաղաքացու փոխարեն ընտրել են, ոստիկանությունը կարող է դրանով զբաղվել, իսկ այս փուլում ոչինչ անելու կարիք չկա:

Աղբյուրը՝ Hetq.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում