Դատարանը գտնվել է պատշաճ բարձրության վրա. Դավիթ Հարությունյանի հայտարարությունը

Դատարանը գտնվել է պատշաճ բարձրության վրա. Դավիթ Հարությունյանի հայտարարությունը

Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել.

«Երեկ, հունիսի 19-ին, ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի մի շարք աշխատակիցներ, այդ թվում` պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը: Ձերբակալման որոշում կայացրած մարմինը գործել է բացարձակապես ապօրինի, իսկ Գոռ Սեդրակյանի պարագայում` ակնհայտորեն կատարել է ՀՀ քր.օր-ի 309 հոդվածով նախատեսված հանցանք: Աներկբա է, որ այդ քայլերը ունեն մի նպատակ – խանգարել հոգեվարքի մեջ գտնվող իշխանության ընդդիմադիրների գործունեությունը ընտրության օրը:

Բնական է, որ նշված ապօրինությունը բողոքարկվել է օրենքով սահմանված կարգով, սակայն դատական նիստին քննիչները չներկայացան, պատճառաբանելով զբաղված լինելը, թեև այդ քննչական խմբում ներգրավված է 7-8 քննիչ: Ավելին, նրանք միջնորդել են նիստը հետաձգել մինչև ժամը 23-00, նպատակ ունենալով մինչև քվեարկության ավարտը արհեստականորեն շարունակել արգելանքի տակ պահել շտաբի ներկայացուցիչներին:
Նշվածը մեկ անգամ ևս ապացուցում է, որ պարտված իշխանությունը ժողովրդական խոսքով «սկսել է ձեռքը գցել փրփուրներին»:

Գոհունակությամբ նշում ենք, որ չնայաց ճնշումների, դատարանը գտնվել է պատշաճ բարձրության վրա, տալով քննիչներին դատարան ներկայանալու մեկ ժամ ժամանակ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում