Հայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան

Հայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պետք է սահմանադրությունը փոխել՝ բոլորի համար ավելի կանխատեսելի երկիր դառնալու համար: Ինչպես տեղեկացնում է 24news.am-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել Քաթարյան տնտեսական համաժողովի ժամանակ:

Սարգսյանը նշել է, որ հանրապետությունը զարգացման մեծ ներուժ ունի, նախևառաջ ռեֆորմներ են անհրաժեշտ ՏՏ ոլորտում, բարեփոխումներ, որոնք երկիր կբերեն նոր տեխնոլոգիաներ՝ հիմնված արհեստական ինտելեկտի վրա, հայկական սփյուռքի մեծ համար դռներ բացելով:

«Բայց դրանից առաջ մենք պետք է փոխենք սահմանադրությունը, վերադարձնենք նախագահական կառավարումը, քանի որ գործող սահմանադրությամբ Հայաստանը ոչ նախագահական, ոչ խորհրդարանական պետություն է, այստեղ ղեկավարողը վարչապետն է: Ստացվել է այնպես, որ մարդիկ մեծ իշխանություն ունեն, սակայն պատասխանատվություն չկա»,– ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում