Կդադարեցվի գազամատակարարումը

Կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 24-ը՝ ժամը 19:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի, Լեռնաձոր, Խաչինա գյուղերի գազասպառողների և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սպանդարյան, Իսահակյան փողոցների առանձնատների, Կարմիր բանակի փողոցի թիվ 1, 2, 3, 46 բազմաբնակարան շենքերի, Պռոշյան փողոցի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն hայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում