«Վեցյակի» հետ բանակցություններում Թեհրանի պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարարության ներկայացուցիչը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային «վեցյակի» բանակցություններում Թեհրանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, հնարավոր Է՝ Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ինքը: Այդ մասին անունը չհայտնելու պայմանով օգոստոսի 20-ին արտասահմանյան ԶԼՄ-ներին հաղորդել Է իրանական իրազեկ մի աղբյուր:

Այսօր ավելի վաղ նույն այդ տեղեկատվությունն իր ճեպազրույցի ժամանակ հրապարակել Է ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Աբաս Արագչին, սակայն նա այդքան կտրական չի եղել: Պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք վերաբերում Էին Իսլամական Հանրապետության միջուկային դոսիեի շուրջ բանակցություններ վարելու լիազորություններն Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդից արտաքին քաղաքական գերատեսչությանն առաջիկա փոխանցման մասին լուրերին, դիվանագետը չի բացառել այդ հնարավորությունը: «Նախարարությունը դրա համար բոլոր հնարավորություններն ունի, եւ նա միանգամայն կարող Է հաջողությամբ իրականացնել եւ ավարտել այդ աշխատանքը»,-Արագչիի խոսքը մեջբերում Է ԻՍՆԱ գործակալությունը:

Իրանի արտաքին գործերի նոր նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ով ավելի վաղ ինքն Էլ ներկայիս նախագահ Ռոուհանիի ղեկավարությամբ գործող բանակցային խմբի անդամ Էր, նախօրյակին հայտարարել Է, որ Թեհրանին «հետաքրքրում Է ոչ թե բուն բանակցային գործընթացը, այլ դրա հաջող ավարտը, ինչը կհամապատասխաներ բոլոր կողմերի շահերին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում