Եգիպտոսի Սահմանադրությամբ կարող Է արգելվել կրոնական սկզբունքով քաղաքական կուսակցությունների ստեղծման վրա

Եգիպտոսի հիմնական օրենքի նոր խմբագրության մեջ, որի նախագիծը պետք Է հրապարակվի մոտ ժամանակներս, կարող Է կետ հայտնվել կրոնական հիմքի վրա քաղաքական կուսակցությունների ստեղծումն արգելելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հաղորդել Է «Ալ Ահրամ օնլայն» տեղեկատվական պորտալը:

Նրա տվյալներով՝ նոր իշխանությունները դրանով իսկ ցանկանում են «Եգիպտոսը զերծ պահել իսլամիստներից, որոնք ցանկանում են փոխել երկրի աշխարհիկ բնույթը եւ այն վերածել կրոնական օլիգարխիայի»:

Անցած շաբաթ օրը հայտնի Է դարձել, որ «Մուսուլման եղբայրների» հետեւորդների կողմից սանձազերծված բռնություններից հետո, որոնք հանգեցրին խաղաղ քաղաքացիների զոհվելուն, Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ Բաբլաուին հանդես Է եկել այդ իսլամիստական ասոցիացիան լուծարելու առաջարկությամբ:

Մինչդեռ այսօր «Մուսուլման եղբայրներ»-ի նոր ժամանակավոր ղեկավար Է նշակվել Մահմուդ Էզզաթը: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, նրա նշանակումը հաջորդել Է օգոստոսի 19-ին Եգիպտոսում «եղբայրների» առաջնորդ 70-ամյա Մուհամեդ Բադիայի ձերբակալությանը, ով ներկայում գտնվում Է Կահիրեի արվարձանի «Տորա» խիստ ռեժիմի բանտում:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Կահիրեի Մադինաթ Նասր հյուսիսարեւելյան շրջանում լույս օգոստոսի 20-ի գիշերը ձերբակալվել է «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհամեդ Բադիան: Ինչպես հայտնել է Եգիպտոսի հեռուստատեսությունը, անվտանգության ծառայության աշխատակիցները Բադիային հայտնաբերել են Ռաբաա ալ Ադավիա հրապարակի մերձակա շենքում, հրապարակ, որտեղ անցած շաբաթ տեղավորված էր բանակի կողմից ցրված իսլամիստների ճամբարը: Եթերում ցուցադրված կադրերում երեւում է, թե հատուկ ծառայության աշխատակիցներն ինչպես են Մուհամեդ Բադիային ավտոմեքենա նստեցնու մ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում