Նախարար տղա ես, հելի արի ստեղ, քեզ ենք ընտրել. արմավիրցիները շարունակում են փակ պահել ճանապարհը

Նախարար տղա ես, հելի արի ստեղ, քեզ ենք ընտրել. արմավիրցիները շարունակում են փակ պահել ճանապարհը

Նախարար տղա ես հելի արի ստեղ, քո ժողովուրդն ենք։ Քեզ ենք ընտրել, խի՞ ես ոստիկանին ուղարկել, որ կռիվ լինի՞։ Ինչպես տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի բնակիչներից մեկը։

Նշենք, որ արդեն քանի ժամ է, ինչ բնակիչները փակել են Երևան-Արմավիր մայրուղին և պահանջում են լուծել ոռոգման ջրի խնդիրը։ Բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիների և ոստիկանների միջև նաև քաշքշուք տեղի ունեցավ․ «Ոստիկաններն ասում են, որ մեզ հասկանում են, բայց սա իրենց աշխատանքն է։ Խի՞ ես ոստիկանին ուղարկել ստեղ։ Ես չեմ ուզում ոստիկանի հետ կռիվ անեմ։ 13 գյուղ այս խնդիրն ունի։ Մեր ապրուստը դա է, ի՞նչ անենք»,- նշում են ակցիա իրականացնողները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում