Բակո Սահակյանը գլխավորել է սոցիալ-տնտեսական ուղղվածության խնդիրների վերաբերյալ խորհրդակցությունը
20/08/2013 17:49
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 20-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն’ նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացմանը: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ աշխատանքները պետք է ընթանան ըստ սահմանված ժամանակացույցի’ նպատակ ունենալով հնարավորինս աջակցել առկա ներուժի արդյունավետ բացահայտմանն ու օգտագործմանը: Այս ուղղությամբ Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում