Ցուցահանդես՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագրով
Նմանատիպ
Հայաստանի պատմության թանգարանը հուլիսի 1-ից կներկայացնի «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ցուցահանդեսին ներկայացվելու են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային ցուցանմուշներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը:
Հավաքածուն հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթների մասին հանգամանալից պատկերացում կազմելու հնարավորություն է տալիս։ Դրանցում բացահայտվում են ոչ միայն տարազի սերտ կապն անցյալի և հավաքական հիշողության հետ, այլև հայ ազգի ճկուն մշակութային փոխառնչությունները և տեղացի արհեստավորների զարգացած գեղագիտական ճաշակը։
Ցուցահանդեսը կներկայացվի Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք):
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում