ԵԱՀԿ-ում տագնապալի ազդանշան են համարում Guardian-ի վրա բրիտանական իշխանությունների ճնշումը
Նմանատիպ
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փոխանցած փաստաթղթերի հրապարակման կապակցությամբ բրիտանական իշխանությունների կողմից Guardian թերթի վրա գործադրվող ճնշումը տագնապալի ազդանշան Է մեդիական հանրակցության անդամների եւ նրանց ընտանիքների համար: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել Է ԶԼՄ-ների ազատության հարցերով զբաղվող ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
«Ինձ անհանգստացնում Է ստեղծված իրադրությունը, եւ երեկ ես արդեն իմ հույզերն արտահայտեցի բրիտանական իշխանություններին հղած նամակում: Լրագրությամբ զբաղվող մարդիկ պետք Է ազատ ու անարգել աշխատելու հնարավորություն ունենան: Ես գիտեմ, որ ահաբեկչության դեմ պայքարը կարեւոր Է, բայց այն չպետք Է խանգարի ԶԼՄ-ների աշխատանքին եւ ճնշի քննադատությունը»,-հայտարարել Է Միյատովիչը:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները The Guardian-ի հրատարակիչներից հասել են այն բանին, որ Լոնդոնում ոչնչացվեն այն նյութերի պատճենները, որոնք հաղորդել Է ԱՄՆ-ի Կենտրանական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Սակայն, ինչպես հրատարակության գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը հայտնել Է օգոստոսի 20-ին իր հրապարակած հեղինակային հոդվածում, թերթը կշարունակի դրանց վերաբերյալ ռեպորտաժներ պատրաստել այլ երկրներում:
Ըստ գլխավոր խմբագրի հաղորդման՝ Մեծ Բրիտանիայի Կառավարական կապի շտաբի Էլեկտրոնային հետախուզության անվտանգության երկու փորձագետներ վերահսկել են The Guardian-ի՝ Լոնդոնի շենքի նկուղում կոշտ սկավառակների եւ «Մակբուք պրո» համակարգչի ոչնչացումը, ինչը դարձել Է «ամենաարտասովոր պահերից մեկը թերթի պատմության մեջ»:
Մանրամասնները հայտնվել են բրազիլացի Դավիթ Միրանդայի՝ Guardian-ի ամերիկացի լրագրող Գլեն Գրինվալդի կենակցի՝ սկանդալ առաջացրած 9-ժամանոց հարցաքննության ֆոնի վրա: Վերջինս Ռիո դե Ժանեյրոյում հունիսի սկզբից պատրաստում Էր Սնոուդենի նյութերին վերաբերող սյուժեների մեծ մասը: Լրագրողի զուգընկերոջն օգոստոսի 18-ին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում կանգնեցրել են ահաբեկչության դեմ պայքարի՝ 2000 թվականի օրենքի հիման վրա, հարցաքննել ու բռնագրավել են բոլոր Էլեկտրոնային սարքերն ու տեղեկատվության կրիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում