Ի՞նչ են իրականում քննարկել Սաղաթելյանն ու Վանեցյանը. «Իրավունք»
Նմանատիպ
«Իշխանական մամուլը «գաղտնազերծել էր», թե Սևանում հանդիպել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Հանդիպման շուրջ բարձրացված սոցցանցային աղմուկի և մանրամասների վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց Իշխան Սաղաթելյանի հետ:
-Ըստ հրապարակված տեղեկության՝ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը Ձեզ առաջարկել է միանալ իրենց թիմին: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ամեն մի հիմարություն չեմ մեկնաբանում, անիմաստ է: Հանդիպումը նման բովանդակությամբ ներկայացնելը մի հիմարի հիմար երևակայութիւն է:
– Իսկ իրականում ի՞նչ քաղաքական հարցեր եք քննարկել «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ:
– Ես իրական ընդդիմադիր դաշտի քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ վերջին վեց ամսվա ընթացքում՝ ընտրություններից առաջ և հետո, պարբերաբար շփվում եմ և շարունակում եմ շփվել:
-Այսինքն՝ որևէ առաջարկ կամ գուցե համատեղ որոշում չի՞ կայացվել, թե՞ հանրության համար փակ օրակարգով եք հանդիպել:
-Ի՞նչ օրակարգ, կիրակի օրով իրար հետ նստել հաց ենք կերել ու սուրճ խմել:
-Ի դեպ, քաղաքական կուլիսներում շրջանառվում են խոսակցություններ, թե սա ձևավորվող խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հանդիպում էր: Կամ՝ նման որոշում:
– Չկա այդպիսի բան: Մենք մանդատները վերցնելու որոշում չենք կայացրել, որովհետև դիմելու ենք Սահմանադրական դատարան»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում