Գյուղացիները բացեցին Երևան-Գյումրի ճանապարհը

Գյուղացիները բացեցին Երևան-Գյումրի ճանապարհը

Շիրակի մարզպետի խոստումից հետո գյուղացիները բացեցին Երևան–Գյումրի ճանապարհը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա տելեգրամ ալիքը։

Մարդիկ փակել էին ճանապարհն ու պահանջում էին համայնքներն ապահովել ոռոգման ջրով։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից հետո Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները բացեցին Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը:

Մարզպետը խոստացավ՝ ոռոգման հարցը այսօրվա ընթացքում կլուծվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում