Պրոֆեսոր Արմեն Չարչյանը երեկ վիրահատվել է
29/06/2021 14:43
Նմանատիպ
Պրոֆեսոր Չարչյանը երկուշաբթի օրը՝ երեկ բժշկական վիրահատության է ենթարկվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Այո, վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի, ստենդերի ուսումնասիրման նպատակով: Ընդհուպ մինչև անեսթեզիայի միջոցով է դա արվել: Այս ամենը հաջորդել է հունիսի 23-ի կալանավորման որոշմանը:
Ես հույս ունեմ, որ որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահները չեն անցնի»,-ասաց նա:
Վարդևանյանը նշեց, որ գործով այն աստիճանի ակնհայտ խնդիրներ կան, որ քրեական հետապնդումն անխուսափելիորեն դադարեցվելու է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում