«Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը
29/06/2021 19:22
Նմանատիպ
Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգաշարը սկիզբ կառնի հուլիսի 1-ին աննախադեպ համերգով՝ ի նվիրումն և ի պատիվ Ռիկարդո Մուտիի և Ռավենա Փառատոնի: Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկոյին որպես մենակատար հանդես կգա Իտալիայից Հայաստան ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը:
Համերգը ղեկավարելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հուլիսի 3-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Լյուդվիգ Վան Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրային կոնցերտը և Հեկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիա» ստեղծագործությունը:
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում