Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը
Նմանատիպ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտի հայաստանյան պրեմիերան: Որպես մենակատար հանդես կգա Նարեկ Հախնազարյանը։
Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտի համաշխարհային պրեմիերան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է 2018 թվականին Գերմանիայում՝ Էլբֆիլհարմոնիայում։ Կոնցերտն Էլբֆիլհարմոնիայում ընդունվել է մեծ հաջողությամբ։
Կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը նշել է, որ Սիմֆոնիկ նվագախումբը մշտապես ներկայացնում է ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ «Մեր համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ շատ ներդաշնակ է։ Այն ամբողջովին ըմբռնում է իմ գեղագիտական պատկերացումները, ինչը շատ կարևոր է։ Նվագախումբը միշտ պատրաստակամությամբ է անդրադառնում իմ ստեղծագործություններին»,- ասել է Հայրապետյանը։
Աղբյուր՝ 168.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում