Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը
30/06/2021 21:27
![Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը](https://times.am/v3/wp-content/uploads/2021/06/3ae6e618410bb50d8a9a2bb80db78d2f.jpg)
Նմանատիպ
Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը՝ մաեստրո Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ:
Նվագախմբից հայտնում են, որ աշխարհահռչակ դիրիժորի հետ փորձերն անցնում են ջերմ ու պրոֆեսիոնալ մթնոլորտում։ Մուտին փաստում է՝ հայերն ու իտալացիները բազում ընդհանրություններ ունեն, և այդ ընդհանրություններն օգնում են էլ ավելի լավ կերպով անցկացնելու փորձերն ու շուտով նաև համերգը։
Հայաստանի պետական կամերային երգչախումբը ժամանել է Իտալիա՝ մասնակցելու Ռավեննայի փառատոնին, որի շրջանակում հանդես է գալու աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ: Համերգը կկայանա հուլիսի 1-ին: Իտալիայում երգչախումբը կհնչեցնի Տիգրան Մանսուրյանի, Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները։
Աղբյուր՝ 168.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում