Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է
Նմանատիպ
Կայացան Goldmoney Asian Rapid մրցաշարի 1/4 եզրափակչի հանդիպումերը, որում Լևոն Արոնյանը հաղթեց Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգասիին։
Կիսաեզրափակչում հայ շախմատիստի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։
Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Դին Լիժենը և Վլադիսլավ Արտեմևը։
Նշենք, որ Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մր ցաշարի նախնական փուլի երկրորդ մրցումային օրն Արոնյանը արդեն հանդիպել էր Մագնուս Կարլսենի հետ և հաղթանակ էր տարել նորվեգացու նկատմամբ։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները։ Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հայաստանի կանանց հավաքականի առաջատարԷլինա Դանիելյանը։
Աղբյուր ArmSport.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում