Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային 3-րդ օրը ռինգ դուրս եկած Հայաստանի բոլոր 4 բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Առավոտյան հերթափոխին 48 կգ քաշային ՍԱամվել Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը` հունգարացի Կիս Շանդորին:
Երեկոյան մրցահերթում գերազանց ելույթներ ունեցան 50 կգ քաշային Վեհմեր Մարիտիրոսյանը և 44 կգ քաշային Էրիկ Առստամյանը: Վերջինս նոկաուտի ենթարկեց թուրք բռնցքամարտիկին: Առաջին ռաունդում նա հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը:
Հիշեցնենք, որ երեկ մեր 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը նույնպես նոկաուտով հաղթել էր Թուրքիայի ներկայացուցչին:
Տեսանյութը՝ ստորև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում