Անգելա Մերկելն այցելել Է Դահաուի համակենտրոնացման ճամբար
Նմանատիպ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել Է Դահաուի նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի համալիրի տարածք, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Մերկելը դարձել Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում առաջին կանցլերը, որն այցելել Է Դահաուի նախկին համակենտրոնացման ճամբար: Ելույթ ունենալով ճամբարում հավաքվածների առջեւ՝ նա հայտարարել Է, որ ճամբարի կալանավորների ճակատագրերի հիշատակն «իրեն համակում Է թախծի եւ ամոթի զբացմամբ»:
Մերկելի հակառակորդները նրան քննադատել են ճամբար այցելելու համար: Շարունակվող նախընտրական արշավի ընթացքում Դահաու այցը կանցլերի ընդդիմախոսները որակել են «անտակտ»:
Սեպտեմբերի 22-ին Գերմանիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Մերկելը հույս ունի դրանց արդյունքում երրորդ անգամ գլխավորել երկրի կառավարությունը:
Դահաուի համակենտրոնացման ճամբարը եղել Է առաջիններից մեկը նացիստական Գերմանիայում. այն սկսել Է աշխատել 1933 թվականի մարտին: Ճամբարի գոյության ընթացքում այնտեղ, ըստ պատմաբանների տվյալների, սպանվել Է ավելի քան 30 հազար մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում