Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով
06/07/2021 21:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ հուլիսի 13-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների համերգ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կրում է «Ֆրանկոֆոնիայի երգ» (La Francophonie Chantée) խորագիրը: Երեկոյին ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Նախագծի ղեկավարն է Սերինե-Լյուբա Թադևոսյանը:
Բաստիլի գրավման օրն ազգային տոն է Ֆրանսիայում, որը նշվում է հուլիսի 14-ին։ Որպես տոն հռչակվել է 1880 թվականի հուլիսի 6-ին։ Բաստիլի գրավումը, որը բացարձակ միապետության տապալման սկիզբն էր, Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը հանդիսացավ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում