Առուշ Առուշանյանը՝ ՀՀ ներխուժած ադրբեջանցիների ու նրանց թվի մասին

Առուշ Առուշանյանը՝ ՀՀ ներխուժած ադրբեջանցիների ու նրանց թվի մասին

Սյունիքում նոր կրակոցներ չեն եղել: Փաստը նա է, որ մեր սուվերեն տարածքում է թշնամին, ինչի մասին արտահայտվել ենք:

Թշնամին մտել է Սև լճի տարածք և լճից 3,5 կմ դեպի մեր սահմաններ: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

Հարցին, թե քանի ադրբեջանցի կա հենց Սյունիքի տարածքում, նա ասաց, որ հստակ թիվ չունի, չի էլ կարծում, թե որևէ մեկը կարող է ասել՝ խրամատում քանի ադրբեջանցի կա. «Ինչ մենք տեսնում ենք, դրանից մի քանի կմ այն կողմ կարող է կանգնած լինել նրանց բանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում